‘Սարյանի նկարը Sotheby’s-ում վաճառվել է ռեկորդային 623,7 հազար ֆունտով’

1224

Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը: Արագած լեռան լանջերին» վաղ շրջանի բնանկարը Լոնդոնում՝ Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակներում, վաճառվել է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով, հաղորդում է Риа Новости-n: Սա արժեքի ռեկորդ է Սարյանի գործերի համար: Վալենտին Սերովի վրձնի «Պրասկովյա Մամոնտովայի դիմանկարը» վաճառվել է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով, ինչը նույնպես ռեկորդային գումար է նկարչի ստեղծագործությունների համար:

Արժեքի չափով երկրորդ տեղը բաժանել են Վասիլի Վերեշչագինի և Լադո Գուդիաշվիլիի կտավները:

Sotheby’s-ի երեկոյան աճուրդում ևս մեկ հայազգի նկարիչի՝ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» նկարը վաճառվել է 175,3 հազար ֆունտով:

Նախորդ հոդվածը‘Հայտարարվել են «Տարվա մարդ» տիտղոսի հավակնորդների անունները՝ Time-ի վարկածով’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» երկրպագուները «Բավարիայի» մարզադաշտում ակցիա են իրականացրել. տեսանյութ’