‘Սաքուլիկենց «նախագահը» ԵՊՏՀ-ում պրոռեկտոր է նշանակվել’

1908

Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ  Սեւակ Խաչատրյանը, ով  քաղաքապետ Տարոն Մարգարյանի  թեկնածուական թեզի պաշտպանության օրը  ի թիվս այլ ուսանողների,  լկտի պահվածքով խոչընդոտել էր  լրագրողների  աշխատանքը, անգամ հայհոյել ու  անպատշաճ խոսքեր ասել, օրերս նշանակվել է բուհի  պրոռեկտոր:  Դեռեւս հունիսին մամուլում գրվեց, որ  նրան այս պաշտոնին նշանակելու հարցում հատկապես շահագրգռված է եղել  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով  բուհի խորհրդի նախագահն է:   Դեռեւս հունիսին նրա նշանակման տեղեկությունը  փորձում էին հերքել, իսկ երեկ  բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը  Սեւակ Խաչատրյանի նշանակման մասին  News.am-ի  հարցը լսելով` ասաց, որ ինքը զբաղված է,  չի կարող խոսել եւ անջատեց հեռախոսը` ակնհայտորեն խուսափելով թեմայից խոսել:  Այնուամենայնիվ, News.am-ը զրուցել է նորանշանակ պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանի հետ: Պարզվում է` նրա համար նոր հաստիք է ավելացել` ուսանողության հետ աշխատանքների  գծով  պրոռեկտոր: Մինչ իր նշանակվելն արդեն բուհն ուներ  չորս պրոռեկտոր:

Պատասխանելով այն հարցեին, թե նա արդո՞ք վաստակել է այդ  պաշտոնը Տարոն Մարգարյանի «պաշտպանությունից» հետո, երիտհանրապետականը պատասխանել է, որ դա իր գործունեության ընթացքում  մի դրվագ էր…. «Ես  վաստակել եմ, եղել եմ լավ ուսխորհրդի նախագահ, ուսանողներից հարցրեք` ինչ  նախագահ եմ եղել, լա՞վը, թե՞ վատը` որպես ուսխորհրդի նախագահ: Ես համեստություն չեմ անի, իմ ժամանակ լուծվել են բազմաթիվ խնդիրներ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ նշյալ բուհի ուսխորհրդի անդամները՝ հանրաճանաչ «սաքուլիկենք» են, որոնք ՀՀԿ-ական բանդայի հետ հարձակվել էին լրագրողների վրա` Տարոն Մարգարյանի «ատենախոսության» պաշտպանության ժամանակ: Այդ դեպքից հետո Հովիկ Աբրահամյանը ոչ մի բան չէր ձեռնարկել իր ղեկավարած բուհում «սաքուլիկենց» կարգի հրավիրելու և պատասխանատվության ենթարկելու համար: 

 

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’