‘Սաքունց. Աղվան Հովսեփյանը լավ էր գիտակցում խորհրդարանի էությունը’

953

Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելը լուրջ մարտահրավեր էր Հայաստանի արդարադատությանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանի ղեկավար Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը նշել է, որ իրեն զարմացնում է ՀՀ խորհրդարանի վարքագիծը, որն առանց որևէ պահանջների հաստատեց մի մարդու նշանակումը, որը նախկինում որևէ ավանդ չի ներդրել երկրի արդարադատության գործին: «Հատկապես Կոստանյանի ռազմական դատախազ եղած ժամանակ փակվեց Սյունիքի նախկին մարզպետի մեծ ռեզոնանս առաջացրած գործը: Ոչ առանց նրա մեղքով ծածկվեցին նաև բազմաթիվ դատական հետաքննություններ, կապված զինվորականների սպանությունների ու ինքնասպանությունների հետ, իսկ խորհրդարանը հաստատեց նրա թեկնածությունը, դրանով ապացուցելով, որ չի ներկայացնում հասարակության շահերը»,-հայտարարել է Սաքունցը: Նա նշել է, որ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լավ էր գիտակցում խորհրդարանի էությունը, հատկապես դրա համար էլ իր հրաժարականից հետո ելույթ ունեցավ խորհրդարանում: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Փոստանջյանի հարցը վկայում է Հայաստանում ժողովրդավարական տարրերի առկայության մասին’
Հաջորդ հոդվածը‘Մուղալյանի դատի ժամանակ կտրուկ վատացել է Արթուր Քլյանի ինքնազգացությունը’