‘Սաֆարյանի եւ Ներսիսյանի կալանքը փոխելու միջնորդությունը հետաձգվեց’

1931

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշել է հետաձգել փաստաբանի միջնորդության լուծումը Ժիրայր Սեֆիլյանի գործի շրջանակներում (մինչ այդ տոնածառի գործով) Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանը որոշել է Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ նրան մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում: Եվ չխախտելով անմեղության կանխավարկածը՝ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքում և պատիժ նշանակել ազատազրկման ձևով, ինչը էականորեն բարձրացնում է նրա փախուստի հավանականությունը:

Վերաքննիչ դատարանը Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված միջնորդության լուծումը հետաձգել է և որոշել դրան անդրադառնալ ներկայացված վերաքննիչ բողոքների փաստարկներին ըստ էության անդրադառնալիս:

Նույն պատճառաբանությամբ հետաձգվել է նաև նույն գործով Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու հարցը։  Պողոսյանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ այսօրվանից հացադուլ է սկսում։

Նախորդ հոդվածը‘Արգենտինա. Հիերարխիա և Մեսսի ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ հրաժարական տված պետնախարարի ասուլիսը. Ուղիղ’