‘Սաֆարյան. Հետզհետե ընտրախախտումները ձեռք բերեցին զանգվածային ծավալներ ‘

905

Թիվ 1 ըտնրատատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրություններում արդեն նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ գնահատել է երեկ այդ ընտրատարածքում կայացած ընտրությունների ընթացքը:

«Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչև ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից: Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաև քվեարկողների ցածր մասնակցություն: Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը»,- հայտարարել է Սաֆարյանը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման և ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, և հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին իրեն:

 

 

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի աներձագի «հաղթանակից» հետո քաղաքապետի շենքի մոտ հրավառություն է ‘
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Վերսկսկվել է Գանձասարի պարսպի սալիկապատումը (Տեսանյութ)’