‘Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների էջը կարել է արդեն փակված համարել’

845

Հնարավոր է` մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները հանվեն Հայաստանի խորհրդարանի օրակարգից: Այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

«Հույս և նախադրյալներ չկան այն բանի համար, որ վավերացման գործընթացը կարող է սկսվել, հետևաբար, ժամանակն է, որպեսզի այդ արձանագրությունները մի կողմ նետվեն` որպես անպետք մի բան», — նշել է նա: Այդ համատեքստում Սաֆրաստյանը նշել է, որ արձանագրությունների էջը կարել է արդեն փակված համարել:

Նշենք, որ հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունները ստորագրվել էին հայկական կողմի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին` Շվեյցարիայի միջնորդությամբ: Սակայն փաստաթղթերն այդպես էլ չեն վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան մշտապես նախապայմաններ էր առաջ քաշում: Արդյունքում` 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացն առկախելու մասին, սակայն դրանք մնացին Հայաստանի խորհրդրաանի մեծ օրակարգում:

Նախորդ հոդվածը‘Քարտային շուկան շարունակում է մնալ բանկային համակարգի դրայվերներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը ազատվել է պաշտոնից’