‘ՍԴ անդամի որդին նշանակվել է Շենգավիթի դատարանի նախագահ’

1469

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Դավիթ Բալայանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Միաժամանակ դադարեցվել են նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Նշենք, որ Դավիթ Բալայանի հայրը՝ Կիմ Բալայանը ՀՀ ՍԴ դատավոր է, կնոջ հայրը՝ Գագիկ Ավետիսյանը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, իսկ եղբայրը՝ Տիգրան Բալայանը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն է:

Համաձայն 2013 թ. գույքի, եկամուտների հայտարարգրի Դավիթ Բալայանը հայտարարգրել է 6 մլն 100 հազար դրամ: 2013 թ. նա ստացել է 6,056,030.00 դրամ եկամուտ՝ աշխատավարձի տեսքով և 150 000 դրամ եկամուտ՝ բնամթերքով:

Նախորդ հոդվածը‘Կուրտուան իր երազանքի թիմի դարպասապահն է’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’