‘ՍԴ դիմելու համար հավաքվել է 19 ստորագրություն. դեռ ժամանակ կա’

1851

Ինչպես հայտնի է` Հայ ազգային Կոնգրեսը ԱԺ-ում ստորգրահավաք է նախաձեռնել` դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի քվեարկության արդյունքները վիճարկելու համար: Այսօր անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու վերջին օրն է: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այս պահին հավաքվել է անհրաժեշտ 27 ստորագրություններից 19-ը: Ստորագրահավաքին միացել են Կոնգրես խմբակցության բոլոր 7 անդամները, (Գագիկ Ջհանգիրյան, Արամ Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյան, Լյուդմիլա Սարգսյան, Նիկոլ Փաշինյան), ՕԵԿ խմբակցության 5 անդամները (Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, Լեւոն Դոխոլյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան), Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալիկ Արզումանյանը, ինչպես նաեւ Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:  

Ուշագրավ է, որ զուգահեռաբար մի քանի այլ պատգամավորներ հայտարարել են, թե եթե մեկ ստորագրություն պակասի, ապա իրենք պատրաստ են դնել իրենց ստորագրությունը դիմումի տակ: Փաստացի, սակայն, ըստ էության համաձայնելով, որ եղել են կեղծիքներ, այս մարդիկ խոչընդոտում են գործընթացին: Ամեն դեպքում դեռ ժամանակ կա, պատգամավորները դեռ ժամանակ ունեն համարձակություն ցուցաբերելու եւ իրենց ստորագրությունը դնելու այդ դիմումի տակ, իսկ եթե դա չարեցին, ապա հետո որեւէ արդարացում չի օգնի նրանց բացատրել հանրությանը, թե ինչու չմիացան ՍԴ դիմելու բողոքին: Այսօր ԱԺ պատգամավորները դեռ շանս ունեն:

 

Նախորդ հոդվածը‘3 զոհ բանակում` դիվերսիայի եւ «չպարզված հանգամանքի» արդյունքում’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. «Մոուրինյոյի հեռացումը վատ նորություն է Պրեմիեր լիգայի համար»’