‘ՍԴ ներկայացվելիք դիմումը փոխանցել են ԱԺ նախագահին ‘

1134

Այսօր կեսօրին՝ Հայ ազգային Կոնգրեսի խմբակցությունը՝ Սահմանադրական դատարան հանձնվելիք դիմումն ու կից փաստաթղթերը փոխանցել է ԱԺ նախագահին: Համաձայն ԱԺ կանոնանկարգ օրենքի՝ ԱԺ նախագահը պետք է 24 ժամվա ընթացքում դիմումը հանձնի Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ ըստ այդ դիմումի, ընդդիմությունն առաջարկում է ՍԴ-ին՝ ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, հավաքվել է՝ 34 ստորագրություն: 

Նախորդ հոդվածը‘Կայացավ լրատվամիջոցների 6-րդ մրցաշարի երկրորդ տուրը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիան պատրաստ է քիմիական զենք կիրառել ‘