‘ՍԴ-ն ականապատեց Սարգսյանի լեգիտիմությունը. Մամուլ’

1100

Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեի որոշմամբ ուժի մեջ թողեց նախագահի ընտրությունների արդյունքները, սակայն իր որոշման մեջ ուշագրավ դրույթ է զետեղել.

«Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է՝ պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձևախեղման վտանգ է առաջանում»:

«Ժողովուրդը» գրում է, որ ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է ակնհայտ փաստ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել այս արձանագրման հետ: Բայց մի բան է, երբ այս մասին խոսում են քաղաքական գործիչները, մեկ այլ բան, երբ դա արձանագրված է թեկուզ և վարկաբեկված ՍԴ որոշման մեջ:   

Նախորդ հոդվածը‘Ինագուրացիան՝ ՄՀՀ փոքր դահլիճում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ցուցակը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը. Մամուլ’