‘ՍԴ-ն կքննի ընդդիմության ներկայացրած դիմումը՝ արտահերթ նիստ անցկացնելու կարգի վերաբերյալ’

970

2013 թվականի ապրիլի 16-ին, ժամը 10-ին, կքննվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից: Դատաքննությունը կիրականացվի բանավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ ըստ այդ դիմումի՝ ընդդիմությունն առաջարկում է ՍԴ-ին ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, հավաքվել է 34 ստորագրություն: «Դաշնակցությունը» ստորագրահավաքին չի միացել՝ հիմնավորելով, որ, նախ, անհրաժեշտ է դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով:

Նախորդ հոդվածը‘Արծիվն առևանգում է բացատում նստած փոքրիկին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը բարձրացավ 7 աստիճանով’