‘ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի դրույթներից մեկը’

1083

Այսօր Սահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դիմումը և Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը:

 ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնելոը հրապարակման պահից:

Վիճարկվող հոդվածով սահմանված է վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը: Ըստ այդմ, մաքսային կանոնների խախտմամբ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձը, որից սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետը դուրս է եկել ափերից’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Սե՛րժ, «այդ ո՞ւր՝ առանց Ղարաբաղ» ‘