‘ՍԴ-ն հայցը մերժում է նույն կերպ, ինչ Թուրքիան՝ Հայոց ցեղասպանությունը.Մամուլ’

1045

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը երեկ ասել է, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ ներկայացված 120 բողոքների քննարկումը ոչ մի ազդեցություն չի ունենա արդյունքների վրա, որովհետև այդ 120 տեղամասերում ընտրողների թիվը մոտ 140 հազար է, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 540 հազար ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 861 հազար:

«ՉԻ» — Խոսք չկա, շա՛տ զորավոր փաստարկ է: Այդպիսով Սահմանադրական դատարանն ուզում է ասել, որ ընտրակեղծիքները համատարած չեն եղել, շատ-շատ՝ «առանձին դեպքերում» ինչ-որ կեղծիքներ են արձանագրվել: Թուրքիայի իշխանություններն, ի դեպ, Հայոց ցեղասպանության փաստը ժխտում են ճիշտ նույն տրամաբանությամբ: Ասում են՝ այո, առանձին ողբերգական դեպքեր եղել են, բայց դա համատարած չէր, չէ՞ որ նաև փրկվածներ են եղել:

Ի դեպ՝ եթե Ֆելիքս Թոխյանի ասած այդ 140 հազար ձայները հանենք Սերժ Սարգսյանի թվերից և գումարենք Րաֆֆի Հովհաննիսյանի թվերին, կստացվի, որ պետք է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել: Բայց սա՝ իմիջիայլոց: Պարզապես ՍԴ անդամը ճիշտ կաներ՝ հենց առաջին օրը այդքան բացահայտորեն ցույց չտար իր քաղաքական կողմնորոշումը:

Նախորդ հոդվածը‘Արմենուհի Հովհաննիսյան. Ոստիկանները թույլ չեն տվել գիշերը վրան խփել’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր առաջարկել Լուչեսկուին’