‘ՍԴ-ն Ր.Հովհաննիսյանի եւ Ա. Ղուկասյանի «միավորված գործը» կքննի մարտի 11-ից’

932

Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման համաձայն՝ ՍԴ-ն քննության ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

ՍԴ-ն նույն օրվա մեկ այլ աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա գործը և, հաշվի առնելով, որ այն վերաբերում է նույն հարցին, նշված գործերը միավորվել են ու կքննվեն ՍԴ-ի նույն նիստում:

Միավորված գործի դատաքննությունը կսկսվի մարտի 11-ին՝ ժամը 10-ին: Այն կանցկացվի բանավոր ընթացակարգով:

Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ\’ ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, հայտնում է ՍԴ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Կասանոյին 40 հազար եվրոյով են տուգանել’
Հաջորդ հոդվածը‘Պարգեւ Օհանյանը՝ հեռուստադատարանի «նախագահ»’