‘ՍԴ-ում Անդրիաս Ղուկասյանը հղում արեց Սերժ Սարգսանի՝ Սերժ Թանկյանին գրած նամակին’

1390

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է նախագահի նախկին թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների հիման վրա գործերի միասնական կարգով քննությունը:

Անդրիաս Ղուկասյանը դատարանին է ներկաացնում իր հայցը: Նախկին թեկնածուն հայցին կից աղյուսակ է ներկայացրել, որում, ինչպես ինքն է ներկայացնում, երևում է, որ 414 տեղամասերի տվյալներում կան անհամապատասխանություններ:

Անդրիաս Ղուկասյանը նաև հղում է անում Սերժ Սարգսանի՝ Սերժ Թանկյանին գրած նամակին, որում վերջինս հայտարարում է, որ ընտրությունները կատարյալ են եղել, և ինքն է կազմակերպել դրանք: Այս մասին գրում է Panarmenian.net-ը:

«ՀՀ նախագահը ինքն է ստորագրել ընտրական օրենսգիրքը և վավերացրել, նա չի կարող չիմանալ 37 հոդվածի մասին, մենք պիտի բացառենք, որ նա կարող էր չիմանալ, որ ընտրությունները կազմակերպում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը: Նա նաև պետք է իմանար միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում է, որ ընտրությունները կազմակերպեն պետական մարմիններ կամ նախագահը: Պետության գլուխը չէր կարող չիմանալ, որ Հայաստանն ունի նման պարտավորություններ: Չէր կարող չիմանալ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ յուրաքանչյուր անձ ունի այն պարտավորությունները, որոնք սահմանված են օրենքով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը լսեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որը ներկայացրեց ՍԴ-ում թեկնածուի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ եթեր ՍԴ-ից, որտեղ քննվում է Անդրիաս Ղուկասյանի դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Արմենուհի Հովհաննիսյան. Ոստիկանները թույլ չեն տվել գիշերը վրան խփել’