‘Սելիմի լեռնանցքը երթևեկելի է միայն միակողմանի ‘

972

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ի, ժամը 09.00-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:

Նախարարությունը հիշեցնում է, որ մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում, Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայքում, անձրևաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Նշված հատվածը հրշեջ-փրկարարների և ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից սահմանազատվել է քարերով:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում նախագահի ունեցվածք-բյուջե հարաբերակցությամբ. Մամուլ’