‘Սելիմի լեռնանցքը եւ հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ փակ են’

1162

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 8-ին` ժամը 10.15-ի դրությամբ սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Թալին-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:

Բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի ավտոճանապարհները:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Տարվա խորհրդանշական հավաքականը. միայն Բարսելոնա եւ Մադրիդ’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի նոր կառավարությունը բողոք է ներկայացրել Չինաստանին’