‘Սելիմի լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’

941

 Հայաստանի Հանրապետությունում մարտի 8-ին ժամը 17.30-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը: Ուժեղ բքի և մառախուղի պատճառով դժվարանցանելի է դարձել Բերդ-Ճամբարակ ճանապարհահատածը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: 

Նախորդ հոդվածը‘Քլինթոնն ափսոսում է, որ խոչընդոտել է միասեռականների ամուսնությանը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Ես գիտեի, որ Չաքիրը անգլիական թիմերին յոթ կարմիր քարտ էր ցույց տվել’