‘Սելիմի լեռնանցքն անվանափոխվել է և այսուհետ կոչվելու է Վարդենյաց լեռնանցք. «ՀԺ»’

1004

Սելիմի լեռնանցքն անվանափոխվել է և այսուհետ կոչվելու է Վարդենյաց լեռնանցք։ Այս մասին «Facebook»–ի իր էջում տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը։ «Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն։ Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն չարագործություններով ու ավերածություններով։ Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ։

Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ, և «Սելիմի լեռնանցքը» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»՝ «Օրբելյանների քարավանատուն»։ Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»,– մարզպետի խոսքերն է փոխանցում «ՀԺ»-ն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Խաղատների փակվելու արդյունքում 3000-5000 մարդ դարձել է գործազուրկ. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’