«Սելտան» փոխեց գլխավոր մարզիչին

482

Իսպանական «Սելտան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 48-ամյա արգենտինացի Էդուարդո Կոուդետին եւ նշանակել 56-ամյա պորտուգալացի Կառլուշ Կարվահալին, հաղորդում է Վիգոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

Էդուարդո Կոուդետը 2020թ․ նոյեմբերից էր գլխավորում «Սելտան», որն Իսպանիայի անցած առաջնությունում գրավել է 11-րդ տեղը։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո «Սելտան» 11 միավորով 16-րդ տեղում է։

Էդուարդո Կոուդետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ արգենտինական «Ռոսարիո Սենտրալն» ու «Ռասինգը», մեքսիկական «Տիխուանան», բրազիլական «Ինտերնասյոնալը»։

Կառլուշ Կարվահալի նախորդ ակումբը Աբու Դաբիի «Ալ Վահդան» էր։  Նախկինում նա գլխավորել է նաեւ պորտուգալական «Սպորտինգն» ու «Բրագան», թուրքական «Բեշիկթաշը»։

Նախորդ հոդվածըBloomberg․ Իլոն Մասքը մտադիր է կրկնակի կրճատել Twitter-ի հաստիքները
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները