‘Սեմյուել Բեքեթի առաջին վեպի ձեռագիրը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով’

839

Սեմյուել Բեքեթի առաջին՝ «Մերֆի» վեպի ձեռագիրը Sothby’s աճուրդում վաճառվել է 962 500 ֆունտ սթեռլինգով (1,5 միլիոն դոլար), հաղորդում է Reuters-ը: Ձեռագրի նոր սեփականատերն է դարձել բրիտանական Ռեդինգի համալսարանը, որտեղ արդեն իսկ պահպանվում է Բեքեթի արխիվը, և ակտիվ աշխատանքներ են տարվում նրա ստեղծագործության հետազոտության ուղղությամբ: Ուսումնական հաստատությունում հավաստիացրել են, որ մոտավորապես 50 տարի մասնավոր անձի մոտ գտնվող ձեռագիրն այսուհետ հասանելի կլինի հետազոտողների համար: Ձեռագիրը բաղկացած է վեց տետրերից՝ ավելի քան 700 էջ, հաղորդում է The Guardian-ը: Տեքստը գրված է տարբեր թանաքներով և ուղեկցվում է հեղինակային ճեպանկարներով:

Սեմյուել Բեքեթը, որ ծնվել է Իռլանդիայում և ապրել Ֆրանսիայում, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է: 1969 թ. Բեքեթը արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Բեքեթի առավել հայտնի ստեղծագործությունը «Գոդոյին սպասելիս» պիեսն է (1952 թ.), փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանի փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության’
Հաջորդ հոդվածը‘742 հազար դրամ՝ ծաղկային ձևավորման համար’