‘Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է զորամասերից մեկը’

859

Երեկ՝ մարտի 9-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին: Մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Նախարարը զրգուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում:

Նախորդ հոդվածը‘Խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող ԴԱՀԿ աշխատակցի գործով քննությունը վերսկսվել է’
Հաջորդ հոդվածը‘Գետիկ գետի մեջ հայտնաբերվել է երեխայի դի ‘