‘Սեյրան Օհանյանը «անսպասելիորեն» նախաճաշել է զինվորների հետ’

1311

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը եւ մարմնամարզությունը: Այնուհետեւ նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին եւ ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է»,-գրել է խոսնակը: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Իրական մտավորականները’
Հաջորդ հոդվածը‘Արման Նշանյան. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանի համար չէ’