‘Սեյրան Օհանյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ’

1021

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի կողմից արձակած կրակոցներից երկու հայաստանցի զինծառայողների մահվան դեպքից հետո, ՀՀ պաշտպանության նախարարություն է հրավիրվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը։

Այսօր առավոտյան կայացել է դեսպանի հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպանը Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ», – ասված է Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական կիսամյակի ամփոփում. խաղը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Արամ Հարությունյանը խախտել է էթիկայի կանոնները. Էթիկայի հանձնաժողով’