‘Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ’

960

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը  կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է  հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:

Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:

Նախորդ հոդվածը‘Պարապուրդի մատնված «Միկա Ցեմենտ» գործարանի աշխատողները պահանջում են վճարել աշխատավարձի գծով պարտքը’
Հաջորդ հոդվածը‘Խոսնակ. ՊՆ-ը առայժմ ընթացք չի տալիս կամավորների բազմաթիվ դիմումներին’