‘Սեյրան Օհանյանն ընդունեց Իտալիայի պաշտպանության նախարարին’

937

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 17-ին ընդունեց Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակությանը:

Երկու երկրների նախարարները քննարկում են պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Քննարկումից հետո նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրում, որին կհաջորդի նախարարների ճեպազրույցը:

Նախորդ հոդվածը‘Իոահիմ Լյով. Տեղի ունեցածի բացատրությունը չունեմ’
Հաջորդ հոդվածը’96 տարեկան հնդիկը դարձել է երջանիկ հայր (տեսանյութ)’