‘Սեյրան Օհանյան. Առաջնագծում համեմատաբար հանգիստ է’

730

Իրավիճակն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում համեմատաբար հանգիստ է: Փետրվարի 25-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի կարծիքով, լարվածության անկումը պայմանավորված է հայկական զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակով: Նա նաև կարծում է, որ շփման գծում իրավիճակի վրա ազդում են նաև քաղաքական գործընթացները, հանդիպումները բանակցային գործընթացի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունը: «Որպես ուժային կառույցի ղեկավար` ես միջազգային կազմակերպություններին կոչ եմ արել հրադադարի ռեժիմը պահպանելու հստակ պահանջ դնել Բաքվի առջև», — եզրափակել է նա:

Փետրվարի 25-ին ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի ամբիոնից` ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ, չնայած Սարգսյան-Ալիև անցյալ տարի կայացած բանակցություններին, դիտվում է իրավիճակի կտրուկ վատթարացում և բանակցային գործընթացի դանդաղում: Նա նաև տեղեկացրել է, որ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և տարածաշրջան այցի ընթացքում մտադիր է շարունակել այդ քննարկումները պետությունների ղեկավարների հետ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ռ. Նազարյան. Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու ֆուտբոլային ակադեմիան հանձնվել է «Շիրակին»’