‘Սեյրան Օհանյան. Բերեք Պերմյակովին հանգիստ թողնենք ‘

1588

Այսօր ՊՆ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՊՆախարար Սեյրան Օհանյանն ակնհայտորեն խուսափում էր պատասխանել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ հարցերին: Նախ, նա այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ ՊՆախարարի եւ վերջինիս տեղակալի հետ զրույցներում բարձրացրել է Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը:

«Գյումրիում ողբերգալի իրադարձություն է տեղի ունեցել, եւ հարցը իրավական դաշտում է: ՌԴ պաշտպանության նախարարի ու տեղակալի հետ զրույցներում իրենք էլ դատապարտել են այդ երեւույթը, կարծում եմ՝ իրավական աշխատանքը իր ողջ իրականացման ընթացքում   այդ պատասխանը կտա, եւ որը որ նաեւ կբավարարի մեր հասարակությանը»,- նշել է Օհանյանը:

Պարզաբանող՝ «Դուք բարձրացրե՞լ եք այդ հարցը» հարցին Օհանյանը նորից հստակ պատասխան չի տվել՝ նշելով. «Այդ հանդիպման ժամանակ այդպիսի հարց չի եղել, հարց է եղել գործող բոլոր համաձայնագրերի եւ օրենսդրության շրջնակներում որպեսզի կարողանանք իրավական ողջ գործընթացը իրականացնենք: …Բերեք Պերմյակովին եւ ՌԴ ու ՀՀ համատեղ խմբին հանգիստ թողնենք, որովհետեւ իրենք բավականին լուրջ աշխատանք ունեն անելու, որպեսզի իմանան՝ Պերմյակո՞վն է արել, թե՞ ինչ-որ ուժեր կան կանգնած իր հետեւում: Կան խնդիրներ, որոնք գաղտնիություն են պարունակում, եւ ո՛չ ես, ո՛չ դուք իրավունք չունենք մտնել այդ մասնագիտական մանրուքների մեջ»:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները ‘
Հաջորդ հոդվածը‘Այս ձմեռը 1966-ից հետո երկրորդ ամենատաք ձմեռն էր. Հիդրոմետծառայություն’