‘Սեյրան Օհանյան. Դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 2 վիրավոր’

1476

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հուլիսի 25-ի՝ լույս 26-ի գիշերն Արցախում հակառակորդը հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան:

Ինչպես պաշտպանության նախարարը տեղեկացրել է լրագրողներին, հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Ներկայումս հայկական զինուժի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

razm.info

   

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 20-26-ին Ադրբեջանը շուրջ 550 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ‘
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 26-ին ծնվել է անգլիացի գրող Բեռնարդ Շոուն’