‘Սեյրան Օհանյան. Լկտիներին պետք է պատժել’

835

Ձմեռային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս նախ շրջել ու զրուցել է զինվորների հետ, հետևել վիճակահանությանը, որով որոշվում է, թե որ զինվորը որ զորամասում է ծառայելու: Նախարարը եղել է և բուժկետում, ծանոթացել զինվորների անձնական գործերին:

 ԳԱԼԱ խնդրանքով նախարարը անդրադարձել է նաև հրադադարի խախտման դեպքերին`  նշելով, որ ձմռան ամիսներին դրանց թիվը նվազել է. «Վերջին երկու ամիսների ընթացքում մենք գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի  հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ  լկտիներին պետք է պատժել»,- նշել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Արտեմ Ասատրյան. Պետծառայողները չեն զգա կենսաթոշակային հիմնադրամներին ուղղվող պարտադիր վճարների բեռը’