‘Սենատոր. Ճնշումները ԿԺԴՀ-ին չեն ստիպի դադարեցնել իր միջուկային ծրագիրը’

2041

Ամերիկյան հետախուզությունը նախազգուշացրել է ԱՄՆ ղեկավարությանն այն մասին, որ ոչ մի տնտեսական ճնշում ԿԺԴՀ-ին չի ստիպի դադարեցնել միջուկային ռազմական ծրագիրը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ կոնգրեսի սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը:

«Իմ կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հասկանում է, և մեր յուրաքանչյուր հետախուզական գերատեսչություն ասում է՝ չկա այդպիսի տնտեսական ճնշում, որը կարող է ազդել Հյուսիսային Կորեայի վրա և ստիպել նրան դադարեցնել   այդ ծրագիրը, քանի որ Փհենյանի իշխանությունները դա դիտում են որպես վերապրելու ճանապարհ: Նրանք նաև գիտեն, որ դա մեծապես փոխում է ուժերի հարաբերակցությունը Կորեական թերակղզում»,- հայտարարել է Քորքերը NBC-ին տված հարցազրույցում:

Ամերիկացի օրենսդիրի կարծիքով՝ ԱՄՆ կառավարությունը պետք է աշխուժացնի դիվանագիտական ջանքերը՝ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: «Չեմ կարծում, որ մենք մեզ անկյուն ենք քշում: Բայց եթե մենք դիվանագիտական ջանքերը չաշխուժացնենք, ապա կարող է այնպես ստացվել, որ, ի վերջո, հայտնվենք անկյուն քշված վիճակում»,- ասել է սենատորը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԽ ամերիկացի համանախագահն իր առաջին պաշտոնական այցը կկատարի տարածաշրջան’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ճա՞ռ ասեմ, թե զանգ կախեմ»’