‘Սենատոր Մենենդես. Սնոուդենը դեռ գաղտնի փաստաթղթերի է տիրապետում’

843

Էդուարդ Սնոուդենին Ռուսաստանում կամ ցանկացած այլ երկրում քաղաքական ապաստան տրամադրելը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ անվտանգությունը, քանի որ ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալները հրապարակելու մեջ մեղադրվող անձը դեռևս գաղտնի փաստաթղթերի է տիրապետում, հայտարարել է ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը: «Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրելը կվտանգի ռուս-ամերիկյան հարաբերությունները: Սնոուդենը դասալիք է, որին հարկավոր է դատել ԱՄՆ-ում՝ լրտեսության մեղադրանքով: Նա դեռ իր տրամադրության տակ ունի գաղտնի փաստաթղթեր, և Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի կողմից նրան քաղաքական ապաստանի կամ ազատ տեղաշարժի տրամադրումը ուղղակիորեն առնչվում է մեր ազգային անվտանգության առաջնահերթություններին»,- ria.ru-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Մենենդեսը: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Բելգիայի պաշտպանության նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 25-ը ֆոտոշարքով’