‘«Սենդիի» հետեւանքով 60 միլիոն մարդ կարող է տուժել’

912

ԱՄՆ տարածքին մոտեցող «Սենդի» փոթորկի հետեւանքներն իրենց վրա այս կամ այն չափով կարող են զգալ շուրջ 60 միլիոն մարդ, զգուշացրել են ԱՄՆ հյուսիսարեւելյան նահանգների իշխանությունները:

Սպասվում է, որ «Սենդին» ԱՄՆ արեւելյան ափին կհասնի երեւանի ժամանակով երեքշաբթի առավոտյան: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, փոթորկի էպիկենտրոնը կլինի Նյու Յորք, Կոննեկտիկուտ եւ Փենսիլվանիա նահանգներում:

Վաշինգթոնում այս պահին անձրեւ եւ ձյուն է տեղում, որն ուղեկցվում է քամու ուժգին հոսանքներով: Վերջին օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը 20-ից նվազել է մինչեւ Ցելսիուսի սնդղակող 9 աստիճանի:

«Սա ամենամեծ աղետն է, որը տեղի է ունենալու մեզ հետ, եւ որին մենք կարող ենք նախապատրաստվել», — հայտարարել է Կոննեկտիկուտի նահանգապետ Դենիել Մալլոյը;

Կոննեկտիկուտի, Նյու Յորքի, Դելավերի եւ Նյու Ջերսիի նահանգապետերը կոչ են արել մարդկանց՝ հետեւել էվակուացիայի մասին իշխանութունների հրահանգերին եւ իրենց եւ իշխանությունների համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել:

«Հիմարություն մի արեք եւ փախեք», — հորդորել է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին:

ԻՆչպես սպասվում է, փոթորիկը կարող է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառ դառնալ: 

 

Լուսանկարը՝ © REUTERS/ Michelle McLoughlin

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի գիտնականները գտել են ձնե մարդու հետքերը ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ոստիկանությունը երկու հայաստանցի «օրենքով գողի» է բերման ենթարկել ‘