‘«Սենդիի» պատճառով Նյու-Յորքի թունելները կփակվեն ‘

1098

ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ «Սենդի» փոթորիկի մոտենալու պատճառով կփակվեն քաղաքի երկու գլխավոր թունեները:

«Կուոմոյի խոսքով, հեղեղի վտանգի պատճառով ժամանակավորապես կփակվեն Հոլլանդ թունելը, որը Մանհեթենը կապում է Նյու Ջերսիին եւ Հյու Քերրի թունելը, որը հայտնի է Բրուկլին-Բատտերի անունով:

Այս պահին Նյու Յորքի հիմնական կամուրջներով երթեւեկությունը դեռեւս բաց է:

Ակնկալվում է, որ տարերքը ԱՄՆ արեւելյան ափ կհասնի երեքշաբթի առավոտյան: Կարիբյան ավազանի երկրներում «Սենդիին» զոհ է գնացել շուրջ 60 մարդ: 120 կմ/ժ արագություն ունեցող այս փոթորիկը, որին նաեւ «Ֆրանկենշտորմ» անունն են տվել, ափամերձ շրջաններում կարող է վտանգավոր հեղեղ առաջացնել, հայտնում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում ընտրություններն ուղեկցվել են մի շարք լուրջ խախտումներով. ԵԱՀԿ առաքելություն ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում ‘