‘«Սենդիի» պատճառով Նյու Յորքի մետրոն 4-5 օր չի աշխատի’

984

Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ «Սենդի» փոթորկի պատճառով Նյու Յորքի մետրոն չի աշխատի չորս-հինգ օր:

Նրա խոսքերով, քաղաքի իշխանությունները հույս ունեն, որ քաղաքային ավտոբուսների աշխատանքը մասամբ կվերականգնվի արդեն այսօր, իսկ ամբողջապես ավտոբուսները կաշխատեն չորեքշաբթվանից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորք նահանգը հայտարարել է աղետի գոտի այտեղ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել այն բանից հետո, երբ «Սենդին» հասել է ԱՄՆ արեւելյան ափերը: 

Մինչ այժմ փոթորկի հետեւանքով ԱՄՆ-ում եւ Կանադայում շուրջ 30 մարդ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Ռուանդայում ընդդիմության առաջնորդին ազատազրկել են ցեղասպանությունը ժխտելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Պիզելիի միակ գոլը հաղթանակ պարգեւեց «Կուբանին»’