‘Սեպտեմբերին երկիրն անվերադարձ լքել է 6296 մարդ ‘

997

Սեպտեմբերին երկիրն անվերադարձ լքել է 6296 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 84713 և 90375 է, սալդոն կազմում է -5662, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինը ու մեկնածներինը՝ 6124 և 4033, սալդոն՝ 2091, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 117666 և 120391, սալդոն՝ -2725:

Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 208503 և 214799 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 6296 մարդ անվերադարձ լքել է երկիրը:

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. ի՞նչ եք արել ՌԴ-ից ստացված 500 մլն դոլարը’
Հաջորդ հոդվածը‘Բեյրությի ահաբեկչությունը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’