‘Սեպտեմբերին Վրաստանի պետական սահմանը հատել են Հայաստանի 114,2 հազար քաղաքացիներ ‘

1052

Այս տարվա սեպտեմբերին Վրաստանի պետական սահմանը հատել Է 507 հազար 82 այցելու, որոնց մեծամասնությունը՝ 133 հազար 500 մարդ, ժամանել Է Թուրքիայից: Երկրորդ տեղում Հայաստանի  քաղաքացիներն են՝ 114,2 հազար մարդ, երրորդում՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ 99,6 հազար մարդ: Նրանց հաջորդում են Ռուսաստանի, Եվրամիության, Ուկրաինայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիները, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի՝ հոկտեմբերի 4-ի տեղեկատվությանը:

Նախարարությունն առանձին ներկայացնում Է նաև ռուս-վրացական սահմանի «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետով այցելուների հոսքի վիճակագրությունը: Ընդամենը տարեսկզբից այդ անցակետից օգտվել Է 534,8 հազար մարդ, որոնցից 292,5 հազարը՝ Ռուսաստանի, 160 հազարը՝ Հայաստանի, 34,1 հազարը՝ Ադրբեջանի, 24,4 հազարը՝ Վրաստանի և 23,8 հազարը՝ այլ երկրների քաղաքացիներ են:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Սահակյանի ենթագիտակցական վրիպումը. շնորհակալություն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չինացի միլիարդատերը Լոնդոնում կվերականգնի Հախճապակյա պալատը’