‘Սեպտեմբերի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի աշնանային չվացուցակով’

1050

Սեպտեմբերի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի աշնանային չվացուցակով: Ինչպես նշվում է ճոպանուղու տնօրինության հաղորդագրությունում, երեքշաբթի-ուրբաթ օրերին աշխատանքային ժամերն են10:00-ից մինչև 19:00, վերջին ուղևորափոխադրումը կլինի ժամը 18:45-ին։ Շաբաթ և կիրակի օրերին ճոպանուղին կաշխատի 10:00-ից մինչև 20:00, վերջին ուղևորափոխադրումը`19:45-ին:

Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա):

Աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին  տեղակայված է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ հեռավորության  վրա: Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ Ճոպանուղու ռեկորդային երկարությունը արձանագրել են «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները 2010թ.-ի հոկտեմբերի 23-ին:

Նախորդ հոդվածը‘Մեդվեդեւը Հայաստան չի գա – Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոսյեդադը» հաղթում է «Ռեալ» Մադրիդին(տեսանյութ)’