Ղազախստան են ժամանել 200 հազարից ավելի ռուսաստանցիներ

436
????????????????????????

Սեպտեմբերի 21-ից ավելի քան 200 հազար ռուսաստանցի է ժամանել Ղազախստան, երկրից դուրս է եկել 147 հազարը, լրագրողներին տեղեկացրել է հանրապետության ներքին գործերի նախարար Մարատ Ահմետժանովը։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ընդհանուր թվով՝ այդ ընթացքում Ղազախստանից արտաքսվել է յոթ ռուսաստանցի։

«Երեք քաղաքացիներ, որոնք սահմանն ապօրինաբար են հատել, և չորսը, որոնք Ուրալսկում մանր խուլիգանություն են կատարել»,- ասել է Ահմետժանովը։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ զորահավաքն անհրաժեշտ է մեկ կիլոմետրանոց շփման գիծը և Ուկրաինայում «ազատագրված տարածքները» վերահսկելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Արևմուտքը պետք է ըմբռնի նոր իրականությունը
Հաջորդ հոդվածըՌԴ սենատոր․ Ուկրաինան կռվում է հանուն ԱՄՆ-ի անկախության