‘Սեպտեմբերի 6-ին Ախթալայում կանցկացվի Խորովածի 6-րդ համահայկական փառատոնը’

1205

Սեպտեմբերի 6-ին Ախթալայում կընթանա Խորովածի 6-րդ համահայկական փառատոնը, որն ավանդաբար գրավում է մեծ թվով հյուրերի. անցյալ տարի փառատոնին ներկա է եղել 5 հազար մարդ:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի մասնակիցների թվում կլինեն ոչ միայն հայկական ռեստորաններ, այլև թիմեր Վրաստանից, ինչպես նաև ՀՀ ՊՆ թիմը: Ընդհանուր առմամբ, փառատոնում կներկայացվի 24 տաղավար:

Այն ժամանակ, երբ խոհարարները կմրցեն խորովածի պատրաստման հմտությամբ, հյուրերի և փառատոնի մասնակիցների առջև ելույթ կունենա The Beautified Project ռոք-խումբը: Բացի այդ, սպասվում են թատերականացված ներկայացումներ, ինչպես նաև ժողովրդական երաժշտության համերգ: Իսկ կբացի փառատոնը Հայաստանի ՊՆ նվագախումբը:

Հաղթողներ կընտրվեն 10 անվանակարգերում, որոնց թվում` «Լավագույն համ», «Լավագույն գաղափար», «Լավագույն արտաքին տեսք», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Լավագույն տաղավար» և այլն: Իսկ լավագույններից լավագույնը կարժանանա գրանպրիի: Մամուլյանի ասելով, «հաղթանակած» խորովածը  կդրվի աճուրդի, իսկ ստացված միջոցները կուղղորդվեն բարեգործական նպատակների:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում իրադրությունը կարող է զարգանալ չափազանց մռայլ սցենարով’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլ. Կիևը գրավելու վերաբերյալ Պուտինի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել’