‘Սեպտեմբերի 7-ին Բակո Սահակյանը նորից կստանձնի ԼՂՀ նախագահի պաշտոնը ‘

1119

Այսօր` սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԼՂՀ նախագահի պաշտոնում վերընտրված Բակո Սահակյանի երդմնակալության հարցն է եղել: Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: 

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, բացելով նստաշրջանը՝ ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հիմնական օրենքով սահմանված ժամկետում պետք է տեղի ունենա ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Նիստում ԼՂՀ Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկելով` հաստատել է առաջարկած որոշումը, որում, հիմք ընդունելով ԼՂՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, սահմանվում է ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, գումարել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում 2012 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 17.00-ին։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի կանանց հավաքականը ընդհուպ մոտեցավ առաջատարներին’
Հաջորդ հոդվածը‘Բենեդեկ Ժիգմոնդ. Սաֆարովի արտահանձնումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հունգարիայի համար’