‘Սեսկ Ֆաբրեգաս. Առանց Մեսսիի՝ բոլորս պետք է ավելին տանք թիմին’

850

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Սելտիկի» հետ հանդիպումից առաջ, մամլո ասուլիսում լրագրողների հետ զրույցում ասել է: «Մենք չենք ապրում «Սելտիկից» կրած պարտությունով:  Արդեն վաղուց մոռացել ենք այդ անհաջողությունը:  Այժմ նոր մրցաշրջան է և նոր հանդիպում: Բնականաբար, մեզ համար բարդ է լինելու, կարելի է ակնկալել անցյալ խաղաշրջանի նման «փակ» խաղ «Սելտիկի» կողմից, բայց  մեր թիմն այս տարի ավելի  ուժեղ է դարձել»: Սեսկը անդրադարձել է նաև Լեո Մեսսիի բացակայությանը: «Առանց Մեսսիի՝ բոլորս պետք է ավելին տանք թիմին: Այսպիսի խաղերում դժվար է Լեոյին փոխարինել, բայց եթե կա այդպիսի խաղացող, ով կարող է դա հաջողությամբ անել, ապա դա Նեյմարն է», — նշել է Ֆաբրեգասը:

Նախորդ հոդվածը‘Նունե Եսայանի համերգը հարկատուներին արժեցել է 135 000 դոլար’
Հաջորդ հոդվածը‘Թիկնազորային փոխատեղում. Տիգրան Սարգսյանից վիրավորվածը կպաշտպանի Հովիկ Աբրահամյանին’