‘«Սեվիլյա»-ի ավագ.«Սուպերգավաթի հանդիպմանը մեր իդեալին մոտ ֆուտբոլ պետք է ցույց տանք»’

991

Եվրոպայի լիգայի հաղթող թիմի ավագ Ֆեդերիկո Ֆասիոն դեմ չէ ևս մեկ անգամ բոլորին զարմացնելու՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում հաղթելով «Ռեալին»:

««Ռեալը» մեծագույն ակումբ է, աշխարհում լավագույններից մեկը, բայց չկա ավելի քաղցր բան, քան հաղթանակի պարգևած զգացումը: Իսկ  դրան կարող ենք հասնել «Սևիլյայի» հետ հաղթելով այս հակամարտությունում:

Մենք պետք է շատ հաջող խաղ անցկացնենք՝ հաղթելով յուրաքանչյուր մենամարտում և հատվածում: Անհրաժեշտ է , որ լավ դրսևորենք թե’ պաշտպանությունում, թե’ հարձակման գծում: Պետք է ցույց տանք մեր իդեալին համապատասխան ֆուտբոլ»,-Ֆասիոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Խորհրդային մտածողության գերիները. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Bloomberg-ի անդրադարձը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին’