Սերբիան փոխում է սահմանադրությունը

381

Սերբիայում հանրաքվեի մասնակիցների 60 %ից ավելին կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք վերաբերում են դատախազների և դատավորների ընտրությանը։

Քվեարկությունը կայացել է կիրակի օրը՝ արդարադատությունը բարեփոխելու վերաբերյալ ԵՄ պահանջների համաձայն։ Փոխարենը Բրյուսելը խոստացել է «բարձրացնել եվրաինտեգրացիայի գործընթացում Սերբիայի առաջընթացի գնահատականները»։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պաշտպանելով փոփոխությունները՝ Սերբիան բարելավել է իր միջազգային իմիջը։

Իշխանությունները խոստանում են սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, որոնք Սերբիայի արդարադատության վերաբերյալ օրենսդրությունը կմոտեցնեն Եվրամիության չափորոշիչներին։

Հանրաքվեն առաջին անգամ անցել է նոր գործընթացով, որը բացառում է մասնակցության պարտադիր 50 տոկոսանոց շեմը․ այժմ այս կամ այն նախաձեռնությունը հաստատելու համար բավական է ձայների պարզ մեծամասնությունը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀրաբխի ժայթքումն զգացվել է ողջ տարածաշրջանում
Հաջորդ հոդվածըՇվեդիան պաշտպանում է իր սահմանները