‘Սերբիա – Անգլիա հանդիպումը սկանդալային ընթացք է ունեցել. տեսանյութ’

1153

Ֆուտբոլի 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի Սերբիա – Անգլիա պատասխան հանդիպումից հետո (0:1) անգլիացիները ՈւԵՖԱ-ին եւ ՖԻՖԱ-ին կոչ են արել խիստ պատժամիջոցներ կիրառել Սերբիայի նկատմամբ,  որի երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում անգլիական ֆուտբոլիստների հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքներ են հասցրել, ծաղրել, կենդանիների ձայներ հանել եւ այլն: Իսկ խաղավերջում սերբ ֆուտբոլիստները նաեւ խոշոր բախում հրահրեցին:

«Մանչեսթեր Յունայթեդ» թիմի նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը, որի տղան՝ Թոմը, երիտասարդական հավաքականի կազմում նույնպես մասնակցել էր այդ հանդիպմանը, կոչ է արել երկարատեւ ժամկետով որակազրկել Սերբիայի հավաքականին:

«Պարզապես գարշելի էին այդ տեսարաննները: Երբ քո զավակը նման իրավիճակում է հայտնվում, դա անհանգստացնում է: Որքան մեր թիմի հաղթանակը ավելի էր մոտենում, այնքան երկրպագուները ավելի թշնամաբար էին իրենց պահում: Նրանց տեղը ես Սերբիային դուրս կշպրտեի աշխարհի եւ Եվրոպայի առաջիկա հինգ ընտրական մրցաշարերից, բայց այս ամենը ավարտվելու է կարճատեւ որակազրկմամբ: Նման երեւույթներ ֆուտբոլում չպետք է լինեն: Այս միջադեպը մեզ գորշ միջնադար է վերադարձնում»,- Ինսի խոսքն է մեջբերում ESPN-ն:



Նախորդ հոդվածը‘Փուչիկների գործով «փուչիկ» դատավարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Ուդալցովը կանչվել է հարցաքննության ‘