‘Սերգեյ Գալոյան. «Բանդայի գործը» Ալիկ Սարգսյանի անձնական վրեժն է’

2176

Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում քրեագետ Սերգեյ Գալոյանը նոր մանրամասներ ներկայացրեց հանրային արձագանք ստացած «Բանդայի գործի» և քրեական աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ակզբում քրեագետը անդրադարձավ հենց գործի անվանմանը՝ շեշտելով, որ մինչ դատարանի որոշում կայացնելը ոչ ոք օրինական իրավունք չունի խմբին բանդա կոչելու. դա Արտուշ Հակոբյանի գործն է: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար:

Լրագրողների հետ զրույցում Արման Գալոյանը խոսեց գործում առկա ապացույցների մասին, որոնք իր գնահատմամբ ոչ հիմնավոր են, ինչպես նաև ձեռք են բերվել անօրինական ճանապարհով և կասկածելի մեթոդներով: Ըստ քրեագետի տեղի չի ունեցել պատշաճ նախաքննություն, իսկ մեղադրող կողմը և դատավորը բավական ժամանակ է, ինչ չեն կարողանում առաջադրել կոնկրետ մեղադրանք՝ ամրապնդված փաստերով:

Քրեագետը հաստատեց նաև, որ գործի հիմքում կանգնած է նախկին ոստիականապետ Ալիկ Սարգսյանը, ով իր անձնական վրեժն է լուծում:

Նախորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարության պաշտոնական պարզաբանումը՝ հոսանքազրկման մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Կոմիտաս 5-ի շինարարությունը կշարունակվի՞. Կառուցապատողը այլ թուղթ է ստացել ‘