‘Սերգեյ Լավրովը սկսում է երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան’

969

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն սկսում է երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այցի ծրագիրը նախատեսում է բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ և հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն չորրորդ հանդիպումն է ընթացիկ տարում:

Ինչպես հայտարարել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում, այցի ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները:

«Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` ստեղծվող իրավիճակի ապաշրջափակման և որոշակի պայմանավորվածությունների հասնելու անհրաժեշտության շեշտադրմամբ», — հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Մոսկվան Բաքուն համարում է իր կարևոր ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում և կասպյան տարածաշրջանում: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ երկրները հարաբերություններ են կառուցում «իրավահավասարության, միմյանց շահերը հարգելու և բարիդրացիության հիման վրա»:

ՌԴ ԱԳՆ-ից նշել են երկկողմ գործընկերության առևտրատնտեսական բաղադրիչը: «2013 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դոլար և 4 տոկոսով ավելացել է 2012 թվականի համեմատ», — նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: 

Նախորդ հոդվածը‘ Վրացական ԶԼՄ. Ս.Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան. Հայկական կողմը դեռ լուռ է ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա’