‘Սերգեյ Լավրովը Ստամբուլի հյուրանոցում վայր է ընկել և կոտրել ձեռքը’

897

Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած այցի ընթացքում կոտրել է ձեռքը, հաղորդում է CNN Turk հեռուստաընկերությունը: Ռուսաստանյան ԱԳՆ ղեկավարը ձեռքի դաստակը վնասել է դեկտեմբերի 3-ի երեկոյան, Ստամբուլի հյուրանոցում վայր ընկնելիս: Լավրովին տեղափոխել են «Տակսիմ» հիվանդանոց, որտեղ նախարարը մնացել է մոտավորապես կես ժամ. նրա ձախ ձեռքը ռենտգեն նկարահանման են ենթարկել և անշարժացրել, որից հետո բժիշկները նրան տուն են ուղարկել: 

Նախորդ հոդվածը‘Թե ինչ եղավ հետո, երբ Սերժ Սարգսյանը փորձեց իմանալ Թուրքմենբաշի դառնալու գաղտնիքն ու գիշերը մտավ Բերդիմուհամեդովի համարը ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Այրվել է ավտոմեքենա’