Լավրով․ Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է

402

Միջուկային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է, համենայն դեպս՝ այդպես է կարծում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Առաջին ալիքին տված հարցազրույցում նա, այնուհանդերձ, հույս է հայտնել, որ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է խաղաղության բանակցությունները տապալելու մեջ։

«Մեզնից շատերը համոզված են, որ իրականում Ուկրաինայի դիրքերը որոշվում են Վաշինգտոնում, Լոնդոնում և արևմտյան այլ մայրաքաղաքներում։ Դրա համար էլ մեր քաղաքագետներն ասում են՝ Զելենսկու հետ ի՞նչ խոսենք։ Հարկավոր է խոսել ամերիկացիների հետ։ Հարկավոր է նրանց հետ պայմանավորվել և ինչ-որ համաձայնության գալ։ Մենք, միևնույն է, շարունակում ենք խոսել Զելենսկու ներկայացրած թիմի հետ։ Այդ շփումները կշարունակվեն։ Բայց ինչ վերաբերում է ամերիկացիներին, հավանաբար՝ դա անօգուտ չէր լինի՝ այսպես ասենք, սակայն նրանց կողմից որևէ հետաքրքրություն՝ Ուկրաինայի կամ որևէ այլ հարցով շփումների առումով, մենք չենք նկատում»,- ասել է Լավրովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻլոն Մասքը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը
Հաջորդ հոդվածըԹրամփը չի վերադառնա Twitter 2020