‘Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Սիրիային ‘

844

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում է  Կահիրեում, խոստովանել է, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել սիրիական բանակին:

Եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականին տված հարցազրույցում Լավրովը հայտնել է, որ խորհրդային մի շարք չմարված համաձայնագրերի շրջանակներում անցած մեկ տարվա կտրվածքով Սիրիան Ռուսաստանից մոտ մեկ միլիարդ դոլարի զենք է ստացել՝  արտաքին մարտահրավերներից պաշտպանվելու նպատակով: Հատկանշական է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել, թե ինչ արտաքին մարտահրավերներ նկատի ունի:

«Մենք չենք պաշտպանում սիրիական ներքին հակամարտության կողմերին: Ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցության նպատակը արտաքին սպառնալիքներից Սիրիայի պաշտպանական հնարավորությունների աջակցությունն է», — ասել է Սերգեյ Լավրովը:

                                                      

Նախորդ հոդվածը‘Պուտինը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքը կկայանա նոյեմբերի 8-ին’